Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱՀՀԿ տնօրենը փոխվեց

Քաղաքականություն
689fb67c48a06edb5c221713f5752f67

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) վերլուծական-փորձագիտական աշխատանքներն այսօրվանից կղեկավարի նույն Կենտրոնի երկար տարիների ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը` այդ պաշտոնում փոխարինելով Ռիչարդ Կիրակոսյանին:

«Իհարկե, հրաշքի պետք չէ սպասել, բայց կան հետաքրքիր հղացումներ, ծրագրեր, ներքին եւ արտաքին հարթակների արդիական թեմաներ, որոնք սպասում են նորովի ու խորքային մեկնությունների»,- անձնակազմի հետ անդրանիկ հանդիպմանը նշեց Սարգսյանը:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: