Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի Նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Կարեն Արիստակեսյանը եւ Ալիսա Ադամյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ալիսա Ադամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Գագիկ Գյուրջյանը եւ Կարինե Խոդիկյանը:

Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ է նշանակվել Հրանուշ Խառատյանը: