Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂ ՌՈՒԶԱՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ` ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հասարակություն

Հունվարի 12-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարած բնապահպանական թեմաներով լրագրողական մրցույթի արդյունքների ամփոփումը:

Մասնակիցներին ողջունեց եւ ձեռնարկի կարեւորության մասին նշեց ՀՀ-ում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Պրյախինը: Հաղթողներին տրվեցին դրամական պարգեւներ:

Հեռուստատժուռնալիստիկայի ոլորտում առաջին մրցանակին արժանացավ Հրաչյա Պապինյանը /Անկյուն+3/, երկրորդին` Ռուզան Ամիրջանյանը /Ա1+/ եւ երրորդին` Հակոբ Բադալյանը /ԱՐ/.

Հրապարակված հոդվածների համար առաջին մրցանակը տրվեց Ինգա Զարաֆյանին, երկրորդը` Արթուր Հովհաննիսյանին եւ երրորդը` Կարինե Դանիելյանին:

Ռադիոժուռնալիսիկայի ոլորտում առաջին մրցանակին արժանացան Զարե Սաֆարյանն ու Հեղինե Բունիաթյանը, երկրորդին` Հասմիկ Մանուկյանը, իսկ երրորդին` Աստղիկ Ավետիսյանը: