Այցելել էր Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում գործող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն: Վարչապետը շրջել է տարածաշրջանային նշանակության արեւմտյան տիպի կրթական այս հաստատությունում, ծանոթացել կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների եւ դասախոսների հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ կենտրոնն իր կարողություններով կարող է նպաստել հանրապետության ագրոպարենային համալիրում ձեռներեցության զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի փորձաքննությանը, մասնագիտական ինչպիսի՞ հնարավորություններ ունի անհրաժեշտ հետազոտական աշխատանքների իրականացման համար եւ այլն:

Շրջայցից հետո, Տիգրան Սարգսյանը կենտրոնում խորհրդակցություն է անցկացրել այս եւ կրթական հաստատության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ: