ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին կարգադրություն է ստորագրել Uեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով ստեղծելու մասին:

Կարգադրությամբ հաստատվել է հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը:

Կ Ա Զ Մ
UԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վլադիմիր ՄՈՎՍԻՍՅԱՆ – ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

Յուրի ՋԱՎԱԴՅԱՆ- «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյան (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյան (030 ընտրատարածք, համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան

ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյան

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյան

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյան

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյան

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյան

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյան

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյան

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ Արկադի Խաչատրյան (հանձնաժողովի քարտուղար)

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյան

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Ռաֆիկ Հովհաննիսյան (համաձայնությամբ)

«Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Լեւոն Չիլինգարյան

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մարտիրոսյան

«Հայաստանի կանաչների միություն» հաuարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյան (համաձայնությամբ)

«Հանուն կայուն մարդկային զարգացման» աuոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան (համաձայնությամբ):

ԱՍԵԼ Է` ԻՆՉՈՒ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Սերժ Սարգսյանն այսօր
աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Նշելով, որ խորհրդակցությունը նպատակ ունի սկիզբ դնել հանձնաժողովի աշխատանքներին եւ պայ՟մանա՟վորվել գործունեության սկզբունքների, ժամանակացույցի ու ակնկալվող արդյունքների մասին, նախագահ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Չեմ կարծում, թե հարկ կա կանգ առնել Հայաստանի համար Սեւանա լճի կարեւորության հարցին: Սեւանի եւ նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն։ Այն ուղղա՟կի՟որեն կամ միջնոր՟դավորված կերպով կապված է բազմաթիվ ոլորտ՟ների հետ՝ բնապահպանություն, գյուղա՟տնտե՟՟սություն, էներգետիկա, ձկնարդյունաբերություն, խմելու ջուր եւ այլն։ Ավելի հեշտ է ասել, թե ինչի հետ չի կապված։

Սեւանը, առանց չափազանցության, Հայաստանի ամե՟նա՟թանկ ռեսուրսնե՟րից մեկն է, որն առաջիկա տասնամ՟յակներում է՛լ ավելի է թանկանալու եւ նրա նշանա՟կու՟թյունը գնալով միայն ու միայն ավելանալու է։ Բնության այս պարգեւը մենք պետք է կարողանանք հավուր պատ՟շաճի պահպանելը, զարգացնելը, եւ մյուս կողմից՝ անկասկած, խելամտո՟րեն ու լիարժեքորեն օգտագործել։ Դա մեր պարտքն է:

Ես գոհունակությամբ պիտք է նշեմ, որ Սեւանի պահպանման գործում վերջին տասը տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատար՟վել: Այդ ժամանակահատվածում է շահագործման հանձնվել Որոտանի հիդրո՟հան՟գույցը, Սեւան-Հրազդան կասկադի բոլոր ՀԷԿ-երը փոխադրվել են իրիգացիոն ռեժիմի, սա նշանակում է, որ ոռոգման սեզոնից դուրս միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպա՟տա՟կով Սեւանից ջուր բաց չի թողնվել, որոշ չափով կարգավորվել է լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու չափաքա՟նակ՟նե՟րի խնդիրը: Դրա շնորհիվ 2008թվականին 2002թ. հա՟մե՟մատությամբ լճի մակարդակը բարձրացել է մոտ 2,5 մետրով»:

Պարզաբանելով, թե ինչու է հենց այս պահին հանդես եկել հանձնաժողով ստեղծելու նախաձեռ՟նությամբ, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք, չգիտես ինչու, շատ խնդիրների մասին սկսում ենք խոսել, մտածել, քննարկել, երբ հարցն իր ողջ հասակով հառ՟նում է, խնդիրները սկսվում են, եւ մենք փորձում ենք հրշեջի դեր կատարել: Կարծում եմ, սա այն դեպքն է, որ մենք հենց հիմա պետք է հանձնաժողով ստեղծենք, որպեսզի մինչեւ ոռոգման սեզոնի սկսելը կարողանանք շատ խնդիրներ լուծել: Որոշակի աշխատանք կատարելուց հետո, երեք-չորս ամիսից, հանձնաժողովի հերթական նիստերից մեկը կանցկացնենք Սեւանի ափին եւ միա՟սին կքննարկենք, թե ինչ ենք արել եւ ինչ պետք է անենք հետագայում»:

Այնուհետեւ Հանրապետության նախագահն առանձնացնել մի քանի խնդիրներ, որոնք պետք է լինեն հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան.

1. «Հանձնաժողովը պետք է գործնական առաջար՟կություններ մշակի Սեւանա լճի պահպանու՟թյան, պաշարների օգտագործման բնագավա՟ռում կառավարման բոլոր օղակների, նրանց ծառա՟յությունների ու ստորաբաժանումների համատեղ գործունեությունը ապահովելու վերաբերյալ` ուղղված լճի էկոհամակարգերի պահպանմանն ու զարգացմանը,

2. Պետք է գիտականորեն հիմնավորված միջո՟ցա՟ռումներ ու առաջարկություններ մշակվեն լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտ նիշը ապահովելու, ջրի մաքրության եւ կենսա՟բազմա՟զանության վերականգնման ուղղու՟թյամբ,

3. Հարկավոր է հետեւել Սեւանա լճի կենտրոնա՟կան գոտում քաղաքաշինական գործունեու՟թյան սահմանված կարգի պահպանմանը, ափամերձ ցամաքային տարածքների կազմա՟կերպման միջոցառումների իրականացմանը եւ ներկայաց՟նել համապա՟տասխան առաջար՟կություն՟ներ,
4. Առաջարկություններ եմ ակնկալում նաեւ կա՟ռա՟վարության կողմից սահմանված ձկան պա՟շար՟ների պահպանման ու վերարտադ՟րության, ինչպես նաեւ արդյունավետ որսի կանոնները պահպանելու ուղղությամբ,

5. Լճի մակարդակի մինչեւ 6 մետր բարձրացմանն ուղղված միջոցառումներից ամենահրատապը Արփա-Սեւան թունելի վթարային հատվածի վերականգնումն է: Թունելի վերա՟կանգնման աշխատանքները պետք է ավարտ՟վեն մինչեւ 5 տարվա ընթացքում: Վերա՟կանգնման աշխա՟տանք՟ների իրականացման հաջորդականությունը պետք է որոշվի մասնագետների հետ հանձ՟նաժողովի հանգամանորեն քննարկումից հետո: Մենք անպայման միջոցներ գտնելու ենք այս խնդիրը լուծելու համար:

6.Աններելի է, երբ Սեւանից բաց թողնված ջրի գրեթե կեսն է հասնում բույսին, մնացածն անհետ կորչում է: Սեւանի ջրով ոռոգվող յուրաքանչյուր հեկտարի հաշվով ջրի ծախսը 2-3 անգամ գերազանցում է ոռոգման նորման: Այստեղ մենք հսկայական աշխատանք ունենք անելու եւ դրանք եւս պետք է համալիր անենք: Այսուհետեւ Սեւանից ոռոգման նպա՟տա՟կով ջրի բաց թողնման ծավալները եւ ժամկետ՟ները պետք է որոշվեն ու իրակա՟նացվեն հանձնաժողովի կողմից բազմակող՟մանի եւ հիմնավոր քննարկումից հետո: Միաժամանակ գործնական առաջարկություն՟ներ պետք է մշակվեն ջրի կորուստները ջրօգտագործ՟ման բոլոր օղակներում մինիմումի հասցնելու համար:

7. Այսօրվանից պետք է ձեռնարկվեն Մխչյանի, Ռանչպարի եւ Արեւշատի ջրհան կայանների վերանորոգ՟ման եւ վերականգնման աշխա՟տանք՟ներն, այն հաշվով, որ նրանք 2009թ. ոռոգման սեզոնին պատրաստ լինեն: Դա, իրոք, զգալի կթեթեւացնի Սեւանի հոգսը:
8. Անհրաժեշտ է նաեւ միջոցառումներ մշակել ու իրականացնել Ապարանի ջրամբարից ջրի կորուստների կրճատման, ջրամբար մուտք գործող հոսքերի կարգավորման ուղղությամբ:

9. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ջրի որակի ապահովման համալիր միջոցառում՟ներին`

2009թ. 1-ին կիսամյակում պետք է ավարտ՟վի Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ջերմուկի մաքրման կայանների նախա՟գծու՟մը, երկրորդ կիսամյակում պետք է սկսվեն դրանց շինարարական աշխա՟տանք՟ները:

Պետք է ուսումնասիրվեն եւ աստիճանաբար իրականացվեն ավազանի մյուս խոշոր բնա՟կավայրերի կեղտաջրերի մաքրման աշխա՟տանքները:

Անհրաժեշտ է, որպեսզի խստորեն վերա՟հսկվեն լճի էկոհամակարգերի վրա վնասա՟կար ազդեցություն ունեցող տնտեսա՟կան բոլոր տեսակի գործունեությունները, պահպանվեն օրեքով սահմանված ռեժիմները` հատկա՟պես հանքարդյունաբերությունում եւ գյուղա՟տնտե՟սու՟թյունում»:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ նման հանձնաժողովի ստեղծումը վկայում է ստեղծված իրավիճակի առնչությամբ երկրի ղեկավարի մտահոգության ու առկա խնդիրները լուծելու նպատակադրվածության մասին: Ըստ Վլադիմիր Մովսիսյանի, հանձնաժողովում հավաքված են բանիմաց ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ փորձ եւ ունակություններ առաջադրված հիմնախնդիրները լուծելու համար:

Ներկաները նման հանձնաժողովի ստեղծումը գնահատել են խիստ արդիական: Նշելով, որ Սեւանն ունի բազմապիսի գործառույթներ, նրանք կարեւորել են այդ ուղղություններով հավասարակշռված, հիմնավորված, ողջամիտ ու գործնական աշխատանքը: