ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ` «ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ» ԱՆՎԱՆ ՏԱԿ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանից «Միր» արբանյակային կապով արտասահմանյան հեռուստաընկերություններին տեսանյութեր փոխանցելը դարձել է անհնար՝ ընտրություններից մեկ օր առաջ, փետրվարի 18-ին:
Արտասահմանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների խոսքերով, «Միր» -ի հայաստանյան մասնաճյուղում հրաժարվել են իրենց սպասարկել՝ նշելով, որ իրենց մոտ «պրոֆիլակտիկա» է:
«Միր»-ը այն հիմնական միջոցն է, որով Հայաստանից արբանյակային կապով տեսանյութեր են փոխանցվում արտասահմանյան հեռուստաընկերությունների:
Միջազգային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ իրենք, բուն ընտրությունների — դրան հաջորդող օրերին, օգտվել են EBU ընկերության արբանյակային կապից: Վերջիններս սակայն արդեն մեկնել են Հայաստանից, եւ արտասահմանյան հեռուստաընկերությունների լրագրողները տարակուսանքի մեջ են. ինչպե՞ս փոխանցել տեսանյութերը:
«Միր» -ի «պրոֆիլակտիկան» ավելի քան տարօրինակ է հնչում հատկապես այս օրերին, երբ ընկերությունը հնարավորություն ուներ լուրջ գումարներ վաստակել: «Միր»-ով տեսանյութ փոխանցելու մեկ րոպեի արժեքը միջինը 200 դոլար արժե: