Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ կորածների թիվը՝ Արցախից 600-ից, Հայաստանից՝ 400-ից ավելի է. Ռ. Առաքելյան (տեսանյութ)

Հասարակություն
Նախագահներ

Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն անդրադարձել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խնդիրներին։  Արցախյան ազատամարտից ի վեր անհայտ կորածներին թիվը՝ Արցախից 600-ից ավելի է, իսկ Հայաստանից՝ 400-ից ավելի է։ Արցախյանի ազատամարտի տարիներին՝ 1992 թվականի հունվարին  Առաքելյանի որդին եղել է «Արաբո» ջոկատի անհայտ կորած 79  ազատամարտիկների թվում, իսկ որոշ ժամանակ հետո համացանցում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, որ նրանք զոհվել են, իսկ գերության ժամանակահատվածում տանջանքների ենթարկվել։ Ներկայումս  Խորհուրդը աշխատանքներ է  տանում Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին փոխանակման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։ Ապրիլի 7-ի առիթով հրավիրված սսուլիսին ներկա հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանն էլ անդրադարձել  կանանց առողջության վերաբերող խնդիրներին։  «Քսան տարիների ընթացքում մենք պայքարում ենք և ուզում ենք ունենալ առողջ հասարակություն»,- ասաց Հակոբյանը։ Նրա խոսքով՝ կենտրոնում հետազոտված երկու հազար կանանցից երկու հարյուր քսաներեքի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ուստի և կոչ արեց կանանց հնարավորինս ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։