ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով. Ապատուրայ (տեսանյութ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին ու հայ ժողովրդին ընդունելության համար։
Ապատուրայը շեշտում է, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ օգնում է նաև այլ խաղաղարար առաքելությունների մասնակցելու հարցում։
Գլխավոր ներկայացուցիչը կարևորեց «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» նախաձեռնությունն ու դրա կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման տեսանկյունից։
Ապատուրայը ընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ կոչ անելով երկու կողմերին զերծ մնալ պատերազմական գործողություններից։
Հյուսիսատլանտյան դաշինքը, Ապատուրայի փոխանցմամբ, չի մասնակցում հակամարտությունների կարգավորմանը, սակայն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։