Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա. Գայանե Սահակյան (տեսանյութ)
Կարմրուկի հիվանդացության առումով մեր երկում չկա համաճարակային իրավիճակ: Կարմրուկի վերջին բռնկումը գրանցվել է 2004 թվականին, սակայն մասսայական պատվաստումներ իրականացնելուց հետո հնարավոր է դարձել կանխարգելել կարմուկի տարածումը: Այս մասին տեղեկացնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի լինում, յուրաքանչյուր տարի սակայն հիվանդության դեպքեր գրանցվում են, այս տարի դրանք արտահայտվել են արտերկրից եկած քաղաքացիների մոտ. «Այս տարի գրանցվել է կարմրուկ հիվանդության 2 բերովի դեպք, մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի է, որը երբեք պատվաստում չի ստացել, վարակված եկել է Հայաստան և ախտանիշները դրսևորվել է այստեղ, իսկ մյուս դեպքը՝ Վրաստանի քաղաքացի է: Երկու օտարերկրացիներն էլ շատ շփումներ են ունեցել, քանի որ եկել են աշխատանքային ծրագրով: Աողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ շղթան կարող է տարածվել և Հայաստանում հնարավոր է հիվանդության մեկ - երկու դեպք գրանցվի , սակայն դա մասսայական բնույթ չի կրի»: Գայանե Սահակյանի խոսքով կարմրուկը օդակաթիլային վարակ է, որը սկսվում է հարբուխի տեսքով՝ բարձր ջերմությամբ, դողով, հազով, որից հետո ի հայտ է գալիս ցանավորումը: Նրա պնդմամբ պատվաստումի 1 դեղաչափը բավարար է ողջ կյանքի համար, բայց երկրորդ դեղաչափը ներարկվում է, որպեսզի իմունիտետը ապահովվի: Նա ավելացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում պատվաստումից հրաժարվողների միտում է նկատվում, որին հիմնականում նկատվում է սոցցանցերում արվող հակաքարոզչությունը: