Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղացին չգիտի անասուն պահել և չի էլ ուզում սովորել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ICNZxOTUBJs

«Գյուղացին չգիտի անասուն պահել և չի ուզում սովորել: Կաթ կթելու կուլտուրայից սկսած մինչև կաթը արտադրողին հասցնելու  կուլտուրան մեզ մոտ բացակայում է, իհարկե դա ոչ բոլորին է վերաբերվում»,- նշեց  Սննդամթերքի  անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա կարծիքով, կաթ արտադրողները ուզում են էժան մթերքով ստանալ գեր շահույթներ և բնական կաթի փոխարեն օգտագործում են  կաթի փոշի: «Հունվարի  16 -ից ուժի մեջ է մտնելու կաթնամթերքի տեխնիկական ռեգլամենտի փոփոխությունը, որտեղ նշված են մակնշման պահանջներ, այսինքն` չի կարող տուփի վրա գրված լինել թթվասեր, եթե  կաթնային մթերքի փոխարեն օգտագործված է բուսական յուղ»: Նա ավելացրեց, որ ՊԷԿ-ի և ՏՄՊՊ-ի կողմից հայտարարված պաշտոնական թիվ և լաբարատոր հետազոտությունների արդյունք չկա, թե որ կազմակերպությունը ինչքան կաթի փոշի է գնում և ինչքան կաթ է արտադրում:  Նա նշեց, որ մոնիտորինգ  իրականացնելու ծրագիրը կա և երբ ֆինանսավորումը լինի՝ կսկսվի հետազոտությունը և այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե կաթնամթերք արտադրող, որ ընկերություններն են մոլորեցնում և տեղական կաթի տեղ օգտագործում  դրսից ներկրված փոշի կաթ: Ամառային ամիսներին կաթնատվությունը կովերի մոտ ավելանում է և ամռանը կունենանք մեծ քանակությամբ կաթ և, հետևաբար, գինն էլ կէժանանա: Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ուսումնասիրություններ կարվեն նաև Հայաստանում աճող բոլոր  պտուղ բանջերեղենների  և մրգերի շրջանում: Տեղեկացնենք, որ այսօր ՀՀԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, անցկացվեց հանդիպում- քննարկում՝ «ՀՀ-ում հում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիղների վերհանում» թեմայով: Հանդիպման  նպատակն էր Հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը և դրանց լուծման հնարավոր ուղիները: ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ 2019թ-ից ունենք ամանի դիմային հատվածում տառաչափի տեղեկատվություն տրամադրելու պարտադիր պահանջ, բայց տուփերում գրվում են մուգ գույնի վրա և մանր տառերով, որը դժվար ընթեռնելի է դառնում: Սպառողները որոնում են, որ նշված լինի փոշի կաթ :Սակայն, եթե նշվում է վերականգնված կաթ, դա նշանակում է, որ օգտագործվել է կաթի փոշի: Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցտարի թերի մակնշումներ իրականացնողների քանակը պակասում է, բայց չի փոխվում սպառողների իրազեկման մակարդակը: