Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանը՝ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և այսօրվա զարգացումների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
jhangiryan

Եթե մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով մեղադրական եզրակացություններ կան, դեռ չի նշանակում, որ գործով այլմեղադրյալներ չեն կարող ներգրավվել։ Նման դիրքորոշում է հայտնում «Ա1+»-ի տաղավարում հյուրընկալված ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Պարոն Ջհանգիրյանի գնահատմամբ՝ թե՛ 0038 հրամանը, թե՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարումը եղել են ապօրինի։ «Մարտի 1-ին բանակն ապօրինաբար է ներգրավվել»,- համոզված է Ջհանգիրյանը։ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, որ երբ գնացել է Ազատության հրապարակ, միացել ցուցարարներին,տեղյակ է եղել, որ պաշտոնանկվելու է, և դա եղել է իր որոշումը, իսկ աշխատանքից ազատման դիմում նախօրոք չի գրել, քանի որ այդ դեպքում չէր հասնի Ազատության հրապարակ։ Գագիկ Ջհանգիրյանը նաև նշում է, որ իրեն 1,5 տարի ազատազրկված են պահել ծիծաղելի մեղադրանքով։   Ջհանգիրյանի համոզմամբ՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու գաղափարով պետք չէ շատ ոգևորվել,դա իր մեջ նաև վտանգներ է պարունակում։ Նրա կարծիքով՝ հարկավոր է օգտագործել գործող Սահմանադրության ընձեռված հնարավորություններն ու լրջորեն պատրաստվել Սահմանադրության փոփոխությունների։ Նրա գնահատմամբ՝ պետք է հրաժարվել Սերժ Սարգսյանի համար գրված կառավարման մոդելից ու վերադառնալ կիսանախագահական համակարգին։ Մինչ Սահմանադրության բարեփոխումն, ըստ Ջհանգիրյանի, կարելի է ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքում փոփոխություններ անել և մեծացնել խորհրդարանի վերահսկողական ֆունկցիան։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի գործին, ապա Գագիկ Ջհանգիրյանը, որ ժամանակին ղեկավարում էր այդ գործի նախաքննությունը, ունի ասելիք, բայց խնդրին կանդրադառնա այն ժամանակ, երբ գործը վերաբացվի և նոր պայմաններում օրինական դատավարություն լինի։