Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսությունն ամենաանտեր բնագավառն է. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Հասարակություն
Hrach-Berberyan

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը` կլինի մեկ տարվա, թե 5 տարվա, պետք է հստակ տարիների բաժանված լինի։ Օրինակ, պետք է նշվի այս տարի ՀՀ-ում խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը կպակասի՞ թե անկման կգնա։ Մի գուցե կառավարությունը չկարողանա այն կատարել, բայց հստակ նպատակ պետք է դրված լինի։ Նա դժգոհ է, որ գյուղատնտեսության նախարարությունը միավորվել է էկոնոմիկայի նախարարությանը։ ԱՄՆ- ում 5 նախարարություններից մեկը գյուղատնտեսությունն է և պատահական չէ, որ Ստալինինը հայտարարում էր, որ ռեֆորմները պետք է սկսել գյուղատնտեսությունից՝ խթանելով նրա գործունեությունը։ «Երիտասարդ դեղնակտուցներին ուզում եմ զգուշացնել, որ հիշեն` կգա պահ, որ պատասխանատվությունը կխոսի և դրանից խուսափելը անհնար է լինելու։ Իրենք եկել են ժողովրդի պահանջով և նրանցից ժողովուրդը պահանջելու է»։  «Շատ մարդկանց ձեռք է տալիս որ Սևանի ջուրը չավելանա, թե չէ իրենց էդ ռեստորանները կմնան ջրի տակ»։  Անդրադարձավ նաև մսամթերքի հետ կապված խնդիրններին, նշեց, որ այսօր ներմուծվում է բելառուսական միս, որը կասկածելի է, քանի որ ինքնարժեքը այդքան ցածր չէր կարող լինել։ «Բելառուսն ինքն է արտադրել, թե Բրազիլիայից է բերել լցրել իր մոտ, չենք կարող իմանալ։ Մի քանի տարի առաջ ռուսները բացահայտեցին, որ դա բելառուսական մսամթերք չէ։ Այսօր գյյուղացին հսկայական կարտոֆիլի սերմացուի կարիք ունի, որը կառավարությունը երևի տեղյակ չի։ Անցյալ տարվա համեմատ ցանկատարածքները պակասելու են։ Անցյալ տարի 30 տոկոսով է պակասել, այս տարի 15 տոկոսով կպակասի, քանի որ  մշակողները  թողնում գնում են Հայաստանից»։  Նրա կարծիքով ջրամբարների հիմնական դժբախտությունը հիդրէլեկտրոկայաններն են։ Ոռոգման ջուրը ուղղակի օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար, որն անընդունելի է, քանի որ այն գյուղացու ջուրն է։ «Ասացինք գյուղացուն ջուր տանք, անմիջապես իշխանությունները որոշեցին ջուրը տալ էներգետիկներին, որ չասենք գյուղացու ջուրն է։ Կարծես այս բնագավառը ամենաանտեր բնագավառը լինի։ Ամեն ինչ անում են որ այս բնագավառը սարքեն անպտուղ»։