Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ապրանքի դիմաց կանխիկ ենք վճարել. տնտեսվարողները դժգոհ են Աշտարակ կաթից (տեսանյութ)

Հասարակություն
tntesvarogh-nkar

Մի խումբ անհատ ձեռներեցներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ «Աշտարակ կաթ» ընկերության: Տնտեսվարող Վարդան Գիժլարյանի խոսքով՝ ընկերությունը  տարիուկես շարունակ ապրանք է իրենց մատակարարել, որի դիմաց տնտեսվարողները վճարումները կատարել են կանխիկ:   «Հաշվիչ-ապրանքագրերի մեջ գրված էր՝ կանխիկ, մենք ապրանքը ստացել ենք, ստորագրել ենք: Առաքիչը տարել է այդ գումարը, որ մյուս օրը  կտրոնը բերի, բայց մեզ ընդհանրապես կտրոն չեն տվել: Մեզ ոչ մի անգամ չեն անհանգստացրել, տարիուկես օրը մեջ այդպես ապրանք ենք ստացել»:     Տնտեսվարողը վստահեցնում է՝ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացումից 1 տարի անց  ընկերության կառավարիչը իրենց (մոտ 2000 տնտեսվարողի)  դատի է տվել, ասում են, որ տնտեսվարողները գումարը չեն տվել: Վարդան Գիժլարյանը ընդգծեց, որ առաքիչը հաստատում է՝ ինքը վերցրել է գումարը և վճարել է Աշտարակ կաթին: Տնտեսվարողները փետրվարի 4-ին կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել: Նրանց խնդրին ծանոթացել էր կառավարության  նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը տնտեսվարողներին առաջարկել էր իրենց պահանջները ներկայացնել նամակի տեսքով: Այսօր տնտեսվարողները նամակը բերել էին, որպեսզի հանձնեն: