Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զիբիլիքս»-ի գործով մեղավոր ճանաչվեցին

Կարևոր լուրեր Հասարակություն
0000000000

«Զիբիլիքսի» գործով դատական նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Հրայր Անտոնյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և դատապարտվեց տուգանքի՝ 2.500.000 դրամի չափով: ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեց 2.500.000 դրամ տուգանքի չափով։ Այս գործով ևս 8 անձինք՝ Երվանդ Բեգլարյանը, Արմեն Ազոյանը, Աշոտ Գեւորգյանը, Մինաս Շահինյանը, Հովհաննես Գալստյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Բեգլարյանը տուգանվեցին՝  2.300.000 դրամով։ Հեղինե Փոգրարյանը տուգանվեց 2.250.000 դրամի չափով։  Հիշեցնենք, որ 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել:  Հաղորդումը կազմված էր ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված փաստաթղթերի, ցուցակների հիման վրա: Դաշինքի փոխանցմամբ՝ փաստաթղթերում երևում էր, որ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանումն ունեցել է համակարգված ու կազմակերպված բնույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող «Զիբիլիքս» անունով քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք էր առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: