Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլի» խորհրդապահական նիստը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azgayin-joxov-2

ԱԺ-ում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մարզպետներ։ Նիստին չի թույլատրվել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասնակցությունը։ Լրագրողներին չեն թույլատրել մուտք գործել ԱԺ շենք՝ պատճառաբանությամբ, որ շաբաթ օր է՝ ոչ աշխատանքային։ Ենթադրելի է, որ նիստում կքննարկվի կառավարության ծրագիրը, որ ԱԺ փետրվարի 12-ի նիստի օրակարգում է։ Հնարավոր է՝ քննարկվի կառավարության կառուցվածքայի փոփոխությունների օրինագիծը։ Կան տեղեկություններ, որ կառավարող խմբակցության անդամներին ինֆորմացիա է տրվելու արտաքին քաղաքական վերջին շփումների և սպասվող զարգացումների մասին։