Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե պարզվի, որ Փաշինյանը Լևոնի «մարդը» չէ, սահմանում նորից լարվածություն է լինելու. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Manasyan-Alexandr1

«Միջին Ասիայում Ալիևի հետ հանդիպումից հետո իրավիճակը խաղաղվել է և դա պահանջում է բացատրություն»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Դուշանբեում  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «վերելակային» հադիպմանը: Մանասյանը համոզված է, որ տարիներ շարունակ Ալիևի վրա չեն ազդել ոչ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, և ոչ էլ խոշոր պետությունների հորդորները՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում: «Ալիևը հույսեր է տածում՝ ահա նոր ղեկավարությունը կլսի առաջին նախագահին և կվարի նրա քաղաքականությունը: Եվ, որպեսզի այդ քաղաքականությունը նոր ղեկավարությունը տանի, դրա համար պետք է նրան շանս տալ: Այսինքն՝ պետք է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք խաղաղության: Այսինքն՝ չլարել իրավիճակը սահմանին, քան եղել է»: Ալիևը հույս ունի, որ իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ: Մանասյանի պնդմամբ՝ Դավոսում պարզ չէ, թե ինչ են խոսել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները. «Եվ եթե պարզվի, որ հստակորեն Փաշինյանը Լևոնի մարդը չէ, սահմանում նորից լարվածություն է լինելու առաջվա պես: Իսկ եթե շարունակվեց, ուրեմն այդ քաղաքակնությունը գնում է առաջ»: Քաղաքագետը շեշտեց, որ Մինսկի համանախագահության շրջանակներում հանդիպումները փակ դռների ետևում են տեղի ունենում, քանի որ դրված է արդյունավետության պայմանը: «Որովհետև, եթե ամեն ինչը բացահայտեն,  ժողովուրդը տեղնուտեղը կճնշի այս կողմից, այն կողմից, և ոչ մի արդյունքի չեն հասնի: Նրանք ցանկանում են դեռևս առաջին դեմքերի մակարդակով ստանալ որևէ արդյունք»,- եզրափակեց Մանասյանը: