Մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել. ՀՅԴ-ական (տեսանյութ)
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտ հայտարարեց, որ թույլ չեն տա որևէ մեկի ճաշակով խորհրդանիշ փոխել, նկատի ունենալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ասել է, որ իր համար օրհներգի նախընտրելի տարբերակ է Արամ խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ օրհներգը։ «Անցնող 100 տարվա ընթացքում հայոց պետականության հայդատի համար նահատակված հազարավորներ, մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել, այսօր նորից գլուխ են բարձրացրել նոր երիտասարդներ արդեն, որոնց ճաշակին չի համապատասխանում «Մեր հայրենիքը»։ 2006-7 թվականներին էլ էն ժամանակվա իշխանության ճաշակին չէր համապատասխանում «Մեր հայրենիքը», կռիվ տվեցինք այն ժամանակ, հիմա էլ կռիվ կտանք, որովհետև «Մեր հայրենիքը» այն «Մեր հայրենիքն» է, որը կատարվում է, երբ Արամ Մանուկյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանությունը, այն «Մեր հայրենիքն» է, որ կատարվում էր մայիսի 28-ին»,-նշում է Մանուկյանը։