Հայաստանն այդքան զարգացած, հզոր երկիր չէ. Կարինե Հակոբյան (տեսանյութ)
«Հայաստանն այդքան զարգացած, հզոր երկիր չէ, որ այդ էքսպերիմենտները հեշտ անցնեն»,- ասում է հասարակական-քաղաքական գործիչ Կարինե Հակոբյանը՝ անդրադառնալով նախարարությունների օպտիմալացման խնդրին: Ըստ Հակոբյանի, դրանով ևս մի քանի քայլ ետ գնալու վտանգը կա: Ժամանակին Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների հետ կապված թերություների մասին հենց իրենք բողոքել են: Այս տարիների ընթացքում, ըստ Հակոբյանի, ոչ թե մշակվել են մեխանիզմներ, որոնք իրավունքը և պատասխանատվությունը համակարգեն, այլ՝ ընդհակառակը գործում են պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմներ, ընդհանուր քվեարկությունները՝ երբ մշակույթի նախարարության վերաբերյալ քվեարակում է տրանսպորտի նախարարը: Մանրամասնեց նաև մշակույթի վերաբերյալ իր դիտարկումները, ըստ որոնց, հայակական մշակույթը համապատասխան ձևով ներկայացված չէ աշխարհում, հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդը հայտնի թանգարաններում ամենալավ դեպքում ներկայացված է որպես Ուրարտու, այն դեպքում, երբ նույնիսկ հայտնի չէ՝ Ուրարտուն ինչ կապ ունի հայերի հետ, պատմությունը աղավաղված է: «Այս ահռելի գործը. մենք պետք է մտածենք՝ ինչ լիազորություններով էլ ավելի օժտենք նախարարությանը, որ նա կարողանա համակարգել այս բազմաֆունկցիոնալ ոլորտը»,- եզրափակեց նա: