Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը մրցանակներ հանձնեց շախմատիստներին (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-hajastan

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ եւ դրամական պարգեւներ հանձնեց շախմատի Հայաստանի առաջնությունների մրցանակակիրներին ու մասնակիցներին: Ոսկե մեդալների արժանացան տղամարդկանց եւ կանանց դասական շախմատի առաջնությունների հաղթող Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը: Արծաթե մեդալների արժանացան Հայկ Մարտիրոսյանն ու Սուսաննա Գաբոյանը, բրոնզե՝ Սամվել Տեր-Սահակյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Իսկ ահա այսօր ավարտված արագ շախմատի Հայաստանի առաջնության մրցանակակիրները միայն դրամական պարգեւներ ստացան: Նրանք են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը: Հավելենք, որ առանձին պարգեւներ ստացան նաեւ վետերան գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, 14-ամյա շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը եւ այլն: