Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» (տեսանյութ)

Մշակույթ
Untitled2

«Իմ երիտասարդության տարիների Երևանը բազմագույն էր, ասօր սև գույնն է գերիշխում: Միգուցե նրանից է, որ այսօր էկոլոգիապես մաքուր չէ մեր մշակութային օդը»,- ասում է «Ա1+»- ի հյուրը՝ դերասան, դրամատուրգ Գարիկ Ղազարյանը, որը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում ու ռադիոյում: «Իմ երիտասարդ տարիների Երևանում զարգանում էին, արվեստն ու գրականությունը, որովհետև զարգանում էին նաև արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Եթե հզոր արդյունաբերություն ունես, արվեստն էլ կզարգանա», - համոզված է պարոն Ղազարյանը:- Բառս վատն է միգուցե, բայց այսօր անընդհատ կապկում ենք, եվրոպացի ենք խաղում, ու եվրոպացի լինելով էժանագին մշակույթ քարոզում: Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ: Այն ժամանավա երգերը քաղաքային ֆոլկլոր էր: Հիմա մեր առօրյան հեղեղել է արաբական, թուրքական ու պարսկական մելոսը: Ասում են ժողովուրդը դա է ուզում: Նույնը պարարվեստը: Շատ են խոսում այսօր ազգագրական պարի մասին: Նայում ես, ու մտածում, սա՞ է միթե հայկական պարը: Մայակովսկու անվան դպրոցում եմ սովորել ու ասեմ, որ մեծ գիտելիքներ տվեց: Խորհրդային կրթական համակարգը լավագույնն էր, որը մենք հեշտությամբ քանդեցինք, իսկ Անգլիայի լավագույն դպրոցներն անցել են հենց այս կրթական համակարգին»: