Հայեր կան, և վտանգված է նրանց կյանքը. արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադառանում է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Ըստ իրավիճակի՝ ամերիկյան զորքերի աստիճանաբար դուրսբերումը որոշակի խնդիրներ է ստեղծել թե՛ քրդական ուժերի, և թե՛ սիրիական կառավարության համար Իսլամական պետության դեմ պայքարում: Գրիգորյանը նշում է հայկական համայնքի առկայությունը Սիրիայի հյուսիսում՝ Քամիշլիում, Հալասակայում, քրդաբնակ հատվածում: Ըստ Գրիգորյանի՝ այս տարածքում թուրքական զինուժի առկայությունը բավական բացասական է ընդունվում հայ համայնքի կողմից. «Հայ համայնքի, որ ձևավորվեց եղեռնից մազապուրծ եղած հայերի հիմքի վրա՝ հիշողությունները դեռևս վառ են նրանց մոտ: Ամեն թուրքական ակտիվություն բավական ցավագին է ընկալվում հայկական համայնքի համար»: Միակ զսպող բանը և հուսադրողը, ըստ արաբագետի, Քամիշլիում և Հալասակայում, սիրիական ռազմաբազաները, կանոնավոր բանակի ներկայությունն են: Գրիգորյանի համոզմամբ՝ սա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստել: «Հայեր կան, և վտանգված է նրանց կյանքը: Եվ այնպես որ մենք պետք է ուշի-ուշով հետևենք և հասկանանք, թե ինչ է սպասվում էս հատվածում»,- եզրափակում է արաբագետը: