Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշնակցության օրակարգում Քոչարյանին պաշտպանելու հարց չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
artur

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանն ասում է, որ կուսակցության՝ խորհրդարան չանցնելու հիմնական պատճառը վերջին 6-7 ամսվա քաղաքական զարգացումներն էին իշխանափոխությունից հետո և հեղափոխական տրամադրությունների արդյունք էր: «Էյֆորիկ ֆոնն էլ, հեղափոխական մթնոլորտը պահպանվեց և բնականաբար հեղափոխությունը պիտի ավարտվեր իր տրամաբանական շրջանով, որն այս ընտրություններն էին»,- հավելեց նա: «Դաշնակցությունը խորհրդարան անցնել-չանցնելուց իր մոտեցումները չի փոխում. Մենք հստակ կառույց ունեցող կուսակցություն ենք: Դաշնակցությունը հստակ գործելու է»,- անդրադարձ անելով իրենց արտախորհրդարանական գործունեությանն՝ ասաց Եղիազարյանը: Վերջինիս պնդմամբ՝ մեկ խոսափող է պակասում խորհրդարանական հարթությամբ պայքար մղելու համար: Այնուհետև ավելացրեց. «Ընթացքը ցույց կտա կախված երկրում նետված մարտահրավերներից, զարգացումներից և նոր իշխանությունների գործողություններից»: Խոսելով քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ ՀՅԴ-ի անհաջողության մասին տված գնահատականին, Եղիազարյանն ասաց, որ այդպիսի սուբյեկիվ դիրքորոշումն ազդում է առողջ վերլուծական մտքի վրա: «Հեղափոխական ոգու մեջ նաև հաշվի առնելով, որ մերժվում էր նախորդ իշխանությունը, նաև այդ իշխանություն հետ մեր առնչությունը, բնականաբար իր ազդեցությունը գործեց»,- ասաց նա: Բայց պնդեց, որ Հայ Դատի հարցերից չեն հեռացել, և վերջինն ընտրական տրամաբանություն մեջ չէր ու չէր կարող ազդել: «Սասնա Ծռերը մի փոքր, միգուցե, մեր էսպես էլեկտորատի վրա ազդեցություն մի փոքրիկ ունեցել են՝ ինչ-որ տեղ արհեստականորեն իրենց էլ նույնականացնելով ազգային դաշտի մեջ»,- կարծիք հայտնեց Սասնա Ծռերի մասով:   Իսկ անհաջողության մեջ ղեկավար մարմնի, մասնավորապես Հրանտ Մարգարյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին խոսակցություններին անդրադառնալիս ասաց, որ դրանք ավելի շատ շահարկումներ են: «Մենք կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն ենք, հետևաբար էսպես մեկ անձի վրա բարդել և այլն. կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ»: Խոսելով 2008-ի Մարտի 1-ի մասին՝ ասաց. «Մենք եղել ենք 3-րդ կողմ: Եվ փորձել ենք հաշտեցման տանել 2 կողմերին: Անգամ երկուսի գրասենյակների մոտ ակցիաներ էինք իրականացնում: Խաղաղության աղավնիներ էինք թռցնում և մինչ այդ էլ հանդես էինք եկել հայտարարությամբ, որ դա լավ տեղ չի տանելու. այսպիսի լարվածությունը, ցավոք սրտի, մեր կանխատեսումները իրականացան: Եվ դրանից հետո այն քաոսային վիճակը, որ ստեղծվել էր երկրում, երկրի վարկանիշի անկումը և այլն. Սա էր, որ պատճառ հանդիսացավ  իշխանության կողմը ուժեղացնելու, կոալիցիա կազմելու համար, որպեսզի վստահությունը միջազգային ասպարեզում Հայաստանի հանդեպ մեծանար: Սրանով էր պայմանավորված և նաև մեր արտաքին սահմանների հետ կապված այդ ժամանակվա խնդիրները»: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Եղիազարյանն ասաց, որ շատ է շահարկվում անձի պաշտպանությունը: «Մենք ամռանն էլ, երբ որ առաջին անգամ ձերբակալեցին, հանդես եկանք մտահոգությամբ և, ցավոք սրտի, մեր էդ կանխատեսումները, մտահոգությունները, որով արտահայտվել էինք, իրականացան: Բայց այն ժամանակ էլ փորձեցին շահարկել, որ դա անձի պաշտպանություն է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե դերերը հակառակ լինեին Ռոբերտ Քոչարյանի կողմից, օրինակ, Նիկոլ Փաշինյանը կամ մեկ այլ անձ նույն ձևով վերաբերմունքի արժանանար, նույն հայտարարությունը լինելու էր անունները փոխված»: Եղիազարյանի պնդմամբ՝ դա երևույթի հանդեպ մտահոգության արտահայտում էր, և կախատեսումը, որ անում էին, այդպես էլ եղավ: Նոր ձերբակալության վերաբերյալ ասաց, որ կողմ են իրավական ճիշտ հարթության վրա ընթանալուն և խտրական արդարադատություն չլինի: Իսկ ի պաշտպանություն Քոչարյանի հնարավոր ակցիաներին մասնակցելու կապակցությամբ ասաց, որ օրակարգում դեռևս այդպիսի խնդիր չունեն: