Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես շատ բան գիտեմ, ես այնքան բան գիտեմ, որ չեք պատկերացնում. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vanewcjan

«ՀՀ պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաարդար եւ աննախադեպ ընտրությունները»,- իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողերին ասաց ԱԱԾ տնօերն Արթոււր Վանեցյանը՝ հավելելով, որ դրա մեջ բոլորը կհամոզվեն մի քանի ժամից : «Բոլոր տեղամասերը  բացվել են առավոտյան ժամը 8-ին,  մեկ-երկու դեպք է եղել, հոսանքազրկումների մասին, բայց շտկվել են, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չկան: Ես ընտրեցի հանուն Ազատ եւ մի Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իշխանությունը»: Արթուր Վանեցյանը չցանկացավ խոսել հայտնի գաղտնալսումից, սակայն հետո փոշմանեց եւ խոսեց: «Գաղտնալսման տեքստը  բոլորդ լսել եք, բոլորդ գիտեք, գաղտնալսումը մոնտաժված է: Վարչապետին եթե ԱԱԾ տնօրենը զեկուցում է մի տեղեկատվունթյուն, ինքը չի մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ոչ մեկ դատարանի վրա ճնշում չի գործադրել: Ես շատ բան գիտեմ, ես այնքան բան գիտեմ, որ չեք պատկերացնում: Կա գաղտնալսում, եւ ես որեւէ բան չեմ ասել, որ երբեւիցե կամաչեմ, չեմ արել մի բան, որ պարզ երեսով չկարողանամ նայել ժողովրդի եւ հասարակության աչքերին, ինչ-որ կա եղել ա, իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնին: Եկեք մի գնահատեք, որ ազգային անվտանգության սպառնալիք կա, ոչ, Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ, տո սաղին էլ լսել են: Սպառնալիքը կլինի պատերազմը»,-ասաց Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ  Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն, Վանեցյանն ասաց, որ Շահնազարյանին բերման ենթարկելու հիմք չունեն: « Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իր կողմից արված առերեւույթ  հայտարարությունների վերաբերյալ, նա չի ներկայացրել, չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստարկ: Կոչ եմ անում բոլորին՝ քաղաքական, պետական գործիչներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր կունան, կամ ունեն տեղեկություններ, Արցախի հարցի շուրջ, թող ասեն: Բոլորը կգնահատեն Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները: Խրոխտ ձայնով ու լուրջ դեմքի արտահայտություններով արված հայտարարությունները, միշտ չէ, որ պետք է լուրջ ընդունել»,- եզրափակեց Արթուր Վանեցյան: