Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սև ուրբաթի հայկական առանձնահատկությունները

Հասարակություն
melita

«Սպառողների ազգային ասոցիացիայի»  նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ  Հայաստանի Սև ուրբաթը մեծամասամբ չի համապատասխանում պահանջներին: Սև ուրբաթ լինում է այն զարգացած երկրներում, որտեղ իրոք ապրանքը, օրինակ հեռուստացույցը, մեքենան զեղչով են տրվում: Մասնագետը մանրամասնեց. «Մենք շատ լավ գիտենք, որ մեքենայի թիվը, եթե անցնում է՝ այն իր գինը գցում է: Ստիպված են լինում տարեվերջին գինը իջեցնել, որպեսզի գնումները շատանան»: Եթե նոր արտադրանք կա, հնի գինը, ըստ Հակոբյանի, իջեցնում են և դա դնում են Սև ուրբաթի տակ, և վաճառվում է, բայց ՀՀ-ում այդպես չէ: Հակոբյանը նշեց, որ շատ լավ գիտի, որ Հայաստան ապրանք ներկրողները բավականին թանկ գին են դնում, որպեսզի «տակից դուրս գան»: Հակոբյանը պարզաբանեց, որ այդ «տակից դուրս գալը» հարկային բեռն է, մաքսային բեռն է և այլն: «Ստուգայց ենք կատարում, ծանոթանում ենք, տեսնում ենք, որ գները ցածր են, հետո մի 15-20 օր հետո տեսնում ենք, որ բարձրացրին: Նախօրոք մենք արդեն գիտեինք, երբ են ուզում բարձրացնել, հատկապես էս Նոր տարվա շեմերին  է դա կատարվում: Բարձրացնում են, ու այն դեպքում երբ որ տվյալ ապրանքը պետք է զեղչեն իսկական 10 տոկոսով, նրանք դնում են 50, 30 և այլ տոկոսներ»,- մանրամասնեց նա: Ըստ Հարկային օրենսգրքի իրավունք չունեն 20 տոկոսից ավելի իջեցնել ապրանքի գինը: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը   նշեց, որ իրենք խորը ուսումնասիրություն են կատարում հանրային սննդի, ապրանքների ոլորտներում: Հայթյանն ասաց. «ՀՀ-ում բարեբախտաբար ԱՊՀ երկրներից լավագույնն է, որ ունի նորմատիվ և իրավական դաշտ: Այսինքն՝ որևէ մեկը չի կարա ասի՝ «Դե ես տեղյակ չէի, օրենք չկար, նորմատիվ բազա չկար, ստանդարտներ չկային, արտադրման, հատկապես սննդամթերքի, արտադրման և իրացման համար»: Ըստ Հայթյանի՝ պետք է ներկրում կատարել հիմնականում ավելի որակյալ տեղական արտադրողից և ավելի մատչելի: «Եթե պետք ա մերից վատը, մերից թանկը բերել, խի՞ պետք ա բերել»,- հարցադրում արեց մասնագետը: Սննդամթերի անվտանգության մասին օրենքը, ըստ Հայթյանի, պահանջն է, որ մակնշումը պետք է լինի հստակ, ընթեռնելի, պետք է 10-12 պարամետրեր գրած լինեն: Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտան բնակիչներին գնել, մասնագետները պատասխանեցին՝ հիմնականում տեղական արտադրված ապրանքները, որոնք ավադաբար գնել են վերջին տարիներին, սակայն հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները: