Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի մրցումներում հաղթեց Տնտեսագիտականի թիմը

Հասարակություն
futball

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով անցկացված ֆուտզալի մրցումներում հաղթել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի պետական համալսարանի, իսկ 3-րդ տեղը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը: «Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 16 բուհերի թիմեր: Այս տարվա «Ուսանողական մարզական խաղերի» ծրագրով արդեն կայացել են հնգամարտի, ուժային եռամարտի և հրաձգության մրցումները, նոյեմբերի 25-ից մեկնարկել են վոլեյբոլի և բասկետբոլի մրցումները (աղջիկներ և տղաներ): Այս ծրագրով նախատեսված վերջին մարզաձևի՝ սեղանի թենիսի մրցումները կմեկնարկեն դեկտեմբերի 2-ին: