Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի սակագնի փոփոխության մասին բանակցություններն ընթացքի մեջ են

Քաղաքականություն
baxramyan

«Գազի սակագնի փոփոխության մասին բանակցություններն ընթացքի մեջ են»,-այսօր լրագրողներին  հետ հանդիպման ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ ամփոփելով նախարարության վեցամսյա աշխատանքները: «Որևիցե նոր բան ասել չենք կարող, ստեղծված է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ»,- տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը: Հարցին, թե ինչու է ԵԱՏՄ երկներից մեկը՝ Բելառուսը,  ավելի էժան գազ ստանում Ռուսաստանից, քան Հայաստանը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Բելառուսն անմիջապես սահմանակից է ՌԴ-ին և իրեն մատակարարվող գազը ավելի էժան է: Մեր բանակցություններն ընթանում են այդ ուղղությամբ, որ սահմանի բոլոր գները լինեն համադրելի: Այսօր գազի սակագինը ձեւավորվում է 2013թ. վերջի եւ 2014թ-ի սկզբիին հաստատված միջպետական համաձայնագրերով»: Ըստ Բաղրամյանի՝  Հայաստանի գազի սակագնի մասին խոսելիս, պետք է հաշվի  առնել տարանցման արժեքը, որը կատարվում է Վրաստանի տարածքով. «Բանակցություններ են տարվում, որպեսզի հայկական կողմին էլ մատակարարվի նույն գնով: Այս պահին գազը սահմանին 150 դոլարով է վաճառվում»: