Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական հանձնաժողովների նախագահների կեսից ավելին՝ ՀՀԿ-ական

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 1110-ական,         «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 594-ական,          «Ելք» կուսակցությունների դաշինք ` 172-ական,          Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 134-ական:           Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել նոյեմբերիի 19-ից 21-ը` մինչև ժամը 18.00-ն: Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաև որոշում՝ հրավիրել Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA) և Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO) օտարերկյա հասարակական կազմակերպություններին` ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:         ԿԸՀ մամուլի ծառայություն