Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը չի մասնակցի արտահերթ ընտրությանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon

Այսօր կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, որում որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը։ Այսօր նմանատիպ որոշում կայացրել էր նաև Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն։ Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել ՀԴԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, մի շարք այլ կուսակցություններ։ Վերադառնալով ՀԱԿ-ին՝ հիշեցնենք, որ այս կուսակցությունը, չմասնակցելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, հայտարարել էր, որ այդ կերպ աջակցում է հեղափոխությունն իրականացրած ուժին՝ միաժամանակ պատրաստվելով հեղափոխության ավարտական փուլին՝ ԱԺ արտահերթ ընտրությանը։