Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակում սկսել են աշխատել Ֆելիքս Ցոլակյանի համար». Պ. Մակեյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Makeyan

Ինչպես նախկինում, ԱԺ այս արտահերթ ընտրություններին ընդառաջ էլ  գործում է  ձայներ հավաքելու նույն համակարգը, ահազանգում է   «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հայաստանի հյուսիսում նախկին ռեժիմի համար աշխատածներն հիմա այս իշխանությունների համար են աշխատում, ասում է նա: «Շիրակում, էն գյուղերը, էն դպրոցները, էն համայնքապետերը, որոնք նախկինում փողով աշխատել էին, բնականաբար, նախկին ընտրությունը եղել է համատարած ընտրակաշառքով, աշխատել են Ֆելիքս Ցոլակյանի համար, հիմա սկսել են  առանց ցուցակների, հիմա աշխատում են իրենց համար, նույն Ֆելիքս Ցոլակյանի համար»,-հայտնեց Մակեյանը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի տապալումից հետո, ԱԺ-ում հայտնվելու համար, Հանրապետական կուսակցությունը կկիրառի  նախկինում  օգտագործած իր բոլոր լծակները, վստահեցնում է Պետրոս Մակեյանը . «Իրենք ունեն համակարգը՝ բարեկամների, ես արդեն ինֆորմացիա ունեմ, որ ՀՀԿ-ն մեծ ռեսուրս է ներդնելու բարեկամների, մտերմիների միջոցով կանխիկ փողով ձայներ վերցնելու»:  «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վստահ է, իրենց կուսակցությունը կհայտնվի ԱԺ-ում, որպես երկրորդ ուժ, հույսը դնելով միայն իրենց ուժերի վրա: «Մենք ենք այն ուժը, որ ունի բավարար ռեսուրս եւ կադրեր, պրոֆեսիոնալ քաղաքականություն իրականացնելու եւ ճիշտ կերպով փոխզսպելու»,-ասաց Գորգիսյանը:  Մակեյանի խոսքով, նորընտիր ԱԺ-ն պետք է լուծի 4 հարց, որից հետո երկու տարվա ընթացքում լուծարվի:  Ըստ նրա ՝  այս զգացմունքային քվեարկությունից հետո, պետք է լինի իրական ընտրություն: «Հարց առաջին. Պետք է Սահմանադրությունը փոխվի, Երկրորդ՝ պետք է անցումային արդարադատություն իրականացվի, հարց  3՝ ընտրական օրենսգիրք, հարց չորրորդ՝ կուսակցությունների մասին օրենքը փոփոխվի»,-նշեց Մակեյանը:  Լուսավոր Հայաստան կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի, իսկ Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դաշինք կկազմի  բոլոր այն ուժերի հետ, որոնք վերջին քսան տարվա ընթացքում  հալածվել են: