«Մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանում որևէ հարց առանց կաշառքի չէր լուծվում» (տեսանյութ)
Գործարար Սիլվա Համբարձումյանը, խոսելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հանքեր ձեռք բերելու համար տված 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառքի մասին, ասում է, որ մինչ 2011 թվականը կաշառք տալը քրեորեն պատժելի արարք չի համարվել, այդ պատճառով էլ այս գործով նա տուժող կողմն է: Գործարարի խոսքով՝ մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանում որևէ հարց առանց կաշառքի չէր լուծվում. «Բոլորդ էլ տեղյակ եք, տենց մի դեպք կա՞, որ առանց Բաղրամյան 26-ի ինչ- որ հարց լուծվեր, ես գործարար եմ 90 թվականից, կաշառք չի եղել մինչև 97 թիվը, դրանից հետո էդ կաշառքը վխտում էր Հայաստանի Հանրապետությունում»։ Գործարարը 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ. « Ինձ չխանգարելու համար և՛ նախագահ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին եմ կաշառք տվել, Հայաստանում խոշոր գործարք գիտեք հեշտ էր, պետք է տեղյակ լինեին և՛ նախագահը, և՛ վարչապետը, հիմա Փաշինյանի օրոք չեմ կարծում, որ դա կա»: