Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ էին սպասում, որ Վահագն Հարությունյանը երկրից մեկնի. Սեդա Սաֆարյան   (տեսանյութ)

Քաղաքականություն
seda-safaryan

Մարտի 1-ի  գործով  փաստահավաք խմբի  անդամ Սեդա Սաֆարյանը միշտ էլ համոզված է եղել, որ Մարտի մեկի գործով ապացույցները  կեղծվել են.

«Զննության արձանագրություններ են կիսատ-պռատ կատարվել, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն են կասկածի տակ, էլ չեմ ասում, ո ր ամենաակնառու ապացույցի կեղծումը Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնի անհայտանալն էր»

Սեդա Սաֆարյանի կարծիքով, ՀՔԾ գործողությունները՝  գործով քննչական խմբինախկին ղեկավար Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավվելն,ուշացած են:

 Սաֆարյանը այնպիսի տպավորություն ունի, որ պատրանքային արդարադատություն է իրականացվում:

«Մի տեսակ, ոնց որ սպասեն, որ Հայաստանից բոլորը գնան, ովքեր կասկածահարույց են, ովքեր առնչվում են Մարտի մեկի քննության ձախողումների հետ։ Վախենամ, որ բոլորը Հայաստանից գնան, նոր սկսվի գործընթացը»,- ասաց նա: