Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է, այն կուսակցությունում բացասաբար է ընդունվել. Էդ. Մարուքյան (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-2

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համար անակնկալ չէր պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունը լքելու մասին որոշումը: «Մեզ համար անակնկալ չէր, որ Հայկ Կոնջորյանը նման հայտարարություն է անելու, նախօրեին նա մեզ ասել է, որ այդ քայլն է անելու, եւ որ 5 ամիս է նման մտորումներ ունի։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է, այն կուսակցությունում բացասաբար է ընդունվել, բայց հաջողություն ենք մաղթում Կոնջորյանին»,– ասաց նա։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք ոչ մեկին կուսակցությունում զոռով չեն պահում: «Մենք «Լուսավոր Հայաստանում» դուռը չենք փակել ու զոռով չենք պահում մարդկանց։ Կուսակցությունը պատրաստվում է ընտրություններին։ Մեզ համար ցավ է, անակնակալ է, բացասական է որոշումը, բայց շարժվում ենք առաջ»,-ասաց Մարուքյանը: