Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարույթ է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
robert-qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝  ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։  Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։  Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառով հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան: Տեղեկությունը տեղադրված է datalex.am պաշտոնական կայքում։ Գործով դատավոր է նշանակված Լիլիթ Տիգրանի Սարգսյանը։