A
A
Հիմա, եթե հողերը հանձնեք, նշանակում է ժողովուրդն է ուզե՞լ. Գ Իսագուլյան (տեսանյութ)
Նախորդ իշխանություններն Արցախի հարցում ճիշտ քաղաքական գիծ են տարել՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են դրված եղել բանակցային սեղանին, ասում է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա պնդում է՝ եթե որեւէ մեկը մեղադրի նախկին իշխանություններին, թե Արցախի հարցում սխալ դիրքորոշում են ունեցել, նշանակում է՝ նրանք ոչինչ չեն հասկանում բանակցություններից: «Շատ կարեւոր է, որ այդ գիծը Նիկոլ Փաշինյանը կարողանա շարունակել, որ ոչինչ չկորցնի, այնպես, ինչպես չկորցրեցին Քոչարյանն ու Սարգսյանը: Մեր խնդիրները եկեք ժողովրդի վրա չպարտադրենք, թե նախորդները չէին անում այն, ինչ ուզում էր ժողովուրդը, իսկ մենք կատարում ենք ժողովրդի ցանկությունը : Հիմա, եթե հողերը հանձնեք, նշանակում է ժողովուրդն է ուզե՞լ»,-ասաց նա: