Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Ղուկասյանը «պաշտոնի խելագար չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan

Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կողմ է ռեյտինգային ընտրակարգին. «Բայց եթե ասում են մեծահարուստները գումար են բաժանում եւ անցնում են, եթե պետությունը թույլ չտա, ընտրակաշառք չեն բաժանի»: Չնայած դրան պատգամավորը կողմ կքվեարկի ԸՕ-ի փոփոխությունների փաթեթին: Վարդան Ղուկասյանի պատգամավոր դառնալը կախված է նախախնամության կամքից. «Ես պաշտոնի խելագար չեմ, լավ է՝ Աստծո կամքով որդ և ճիճու լինել, քան մարդկանց կամքով թագավոր ու իշխան»: Պատգամավորը առիթը բաց չթողեց նաեւ դժգոհելու Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից. «Ես էն գլխից եմ ասել՝ հեռացիր, նա արժանի չէ լինելու Գյումրու քաղաքապետի աթոռին: Ափոսոում եմ իմ կառուցածները, որ նմանատիպ մարդիկ են եկել՝ առանց ժողովրդի ընտրելու»: