Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենակարևոր հարցում Փաշինյանը սխալ է. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

 Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում սխալ էր, բայց ամենակարևոր հարցում՝ ճիշտ: «Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին: Ժողովուրդը պետք է լինի երկրի տերը»: Վերջին ամիսներին Պարույր Հայրիկյանը հակառակ համոզմանն է: Շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է: «Եթե ուզում ենք քաղաքացիներին երկրի տեր դարձնել, պետք է  գնանք Սահմնադրությունը փոխելու ճանապարհով: Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կատարելիս միշտ հաշվի առնել մի սկզբունք, փոփոխություն կատարելու պարագայում քաղաքացու իրավունքները ավելանու՞մ են, թե՞ պակասում: Սահմանադրության գլխավոր առաքելությունը քաղաքացիների իրավունքները ամրագրելն է և իշխանությունների առաջ սահման դնելը»: Պարույր Հայրիկյանը նաև անընդունելի է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն պահվածքը, որ նա ամեն առիթովով խուճապի է մատնվում: «Խորհրդարանը նրա համար է, որ ինքնուրույն որոշում ընդունի: Նրանք անկասկած ունեն իրենց հետին նկատառումները,  նրանք փորձում են որքան հնարավոր է ձգձգել:  Բայց չէ՞ որ վարչապետը ծրագիր է ընդունել, ինչու՞ է խուճապի մատնվում»: