Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում բացվեց անվանի ըմբիշի հուշատախտակը

Սպորտ
sport-hushataxtak-15.10.

Աբովյան 13 հասցեում այսօր բացվեց հունահռոմեկան ոճի ըմբիշ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, խորհրդային միության բրոնզե մեդալակիր Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Միջոցառումը համախմբել էր անվանի մարզչի գործընկերներին, սաներին, հարեւաններին ու ընտանիքի անդամներին: Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին Ալբերտ Մնացականյանի այրին, որդին, ընտանիքի անդամները, մարզաշխարհի ներկայացուցիչներ: «22 տարի առաջ հայրս՝ Ալբերտ Մնացականյանը, հեռացավ այս աշխարհից, սակայն այդ տարիների ընթացքում մարզական աշխարհը երբեք չի մոռացել նրան, ամեն տարի անցկացվում է նրա հիշատակին նվիրված մրցաշարեր: Դրանց մասնակցել են Հայաստանի հավաքականի ներկայիս անդամները, որոնք շարունակում են հաղթել օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Այսինքն, նրանք շարունակում են Ալբերտ Մնացականյանի ավանդույթները եւ այդպես պահպանում են նրա վառ հիշատակը: Հուշատախտակի տեղադրման միտքը ծագել է մեկ տարի առաջ, նրա անվան հուշամրցաշարի ժամանակ, երբ վերջնական համաձայնության եկանք Հայաստանի հավաքականի և «Դինամո» մարզական ընկերության մարզիչների հետ», - «Ա1+»-ին հայտնեց Ալբերտ Մնացականյանի որդին՝ Արամ Մնացականյանը: