Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշաբույր լավաշը անտարբեր չթողեց Հայաստան ժամանած տիկնանցից և ոչ  մեկին

Հասարակություն
lavash

Մինչ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասնակից պետությունների, կառավարությունների ղեկավարները և նախարարները աշխարհաքաղաքական հարցեր էին քննարկում ու որոշումներ կայացնում, նրանց ամուսինները՝ 10 տիկին և մեկ պարոն՝  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել  Ժանի ամուսին Ժան-Դանիել Լաֆոնը, այցելեցին «Մեգերյան Կարպետ»,  ամուսինների համար նախատեսված մշակութային ծրագրով: Նրանց ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Տիկնանց տպավորել էր այն, որ հայկական գորգարվեստը կարողացել է պահպանել դարերից եկած ավանդականը, տպավորված էին նաև արհեստագործ կանանց հմուտ և աշխատատար աշխատանքով, իսկ տեղում թխված անուշաբույր լավաշը անտարբեր չթողեց  տիկնանցից և ոչ  մեկին: «Մեգերյան կարպետում» հյուրընկալվելուց և հյուրասիրվելուց հետո, հյուրերն  այցելեցին «Մատենադարան»։ Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կառավարությունների նախարարների ամուսիններն այցելելու են Երվանդ Քոչարի թանգարան նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոն և Կասկադ համալիր։ Հյուրերի այցը կավարտվի «Ֆրանկոֆոնիայի ավանում»։