Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին հրաժեշտը Շարլ Ազնավուրին. Վանաձորը սգում է (տեսանյութ)

Մարզեր
vabazor

–Երբ հանդիպեք Աստծուն, ի՞նչ կասեք -Կասեի` ողջույն: Էլ ի՞նչ եմ կարող նրան ասել: Հետո պիտի ինքը խոսի, որովհետև, միգուցե, ես սխալներ եմ թույլ տվել երկրի վրա, բայց նա նույնպես քիչ սխալներ չի արել: Անհրաժեշտ է, որ նա ինձ բացատրի: Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել: Վանաձորցիներն իրենց խոնարհումն են բերել հայազգի լեգենդին: Վառվող մոմեր, ծաղիկներ: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Ազնավուրի հիշատակը։ Վահան քահանա Ազարյանը աղոթք է բարձրացրել առ Աստված։ Ոգեկոչման արարողությանը Ազնավուրի երգերով հանդես է եկել Վանաձորի համայնքապետարանի կամերային երգչախումբը՝ մաեստրո Ռուզաննա Մխիթարյանի ղեկավարությամբ: Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում