Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է՝ ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aram-sargsyan-1

Երևանի ավագանու ընտրություններում մարդիկ քվեարկեցին այնպես, որ միայն թե  հինը չվերադառնա, կարծում է «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ ժողովուրդը ուշադրություն չդարձրեց, թե ինչ ծրագիր է առաջարկում Հայկ Մարությանը, այլ  հետևեցին Նիկոլ Փաշինյանի կոչին: «Նաև աշխատեց այն գործոնը, որ եթե մենք հիմա ձայն չտանք Հայկին, Ռոբերտ Քոչարյանն է հետ գալու: Ոչ թե գաղափարախոսություն ընտրեցին, ոչ թե ծրագիր ընտրեցին, թե այդ մարդը կարող է, թե չէ, այլ դեմ քվեարկեցին հնին, անցյալին: Այս ամբողջ բեռը պետք է կարողանանք հաղթահարել և չենք կարող թույլ տալ, որ նոր մենաշնորհ ձեւավորվի: 81 % ձայն ստացած քաղաքական ուժը կարող է գլուխը այնպես կորցնել, որ մենք էլ զարմանանք, թե այս ինչ կատարվեց այս մարդկանց հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:  Նա նշում է, որ վտանգավոր է, որ հիմա Հայաստանում չկա ընդդմիադիր դաշտ: «Եթե այդքան բացարձակ մեծամասնություն է հավաքվում մի կուսակցություն, ապա ընդդիմություն հասկացությունը վերանում է: Մենք դա տեսել ենք 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում: Թե հետո ինչպես ընկավ  նրա վարկանիշը 6 ամիս անց: Վարչապետը պետք է ավելի շրջահայաց լինի: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ առանց ընդդիմության իշխանությունը կարող է վերածվել դիկտատուրայի»,- ասում է նա: Անդրադառնալով Հայկ Մարությանին որպես քաղաքապետ, Արամ Սարգսյանը նշեց, որ իրեն անձնապես չի ճանաչում և գնահատականներ տալ չի կարող դեռ: «Եթե վստահում է վարչապետը իրեն, ուրեմն մի բան գիտի: Այսօր ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է, որ ամբողջը կենտրոնացնի իր ձեռքում: Իր համար գլխավորն այն է, որ ինքը ուղղորդի, ինքը ղեկավարի: Ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Թե ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա»,- նշեց Արամ Սարգսյանը: