Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցայգ»-ն ընդդեմ «Շանթ»-ի (տեսանյութ)

Քաղաքականություն
cayg

ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Ցայգ հ/ը-ան շահերի պաշտպան Արա Ղազարյանը նախ հանդես է եկել միջնորդությամբ՝  հայցի լրացում կատարելու մասին:Ըստ փաստաբանի, Գյումրու «Շանթն»իր հանրապետական հեռուստահեռարձակման անվան տակ,առանձին հեռուստահաղորդումներ է հեռարձակում նաև Շիրակի մարզում, որը նախատեսված չէ օրենքով: Պատասխանող կողմն իր հեռարձակումներով միջամտում ու խախտում է «Ցայգ» հեռուստաընկերության ՝ տեղեկատվության և գաղափարների տարածման հիմնարար իրավունքը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը, այդ թվում նաև գույքային: Արդյունքում «Ցայգը» կրում է նյութական և ոչ նյութական վնասներ:Նույն կերպ շարունակվելու դեպքում հեռուստաընկերությունը կհայտնվի ծանր կացության մեջ:Հայցվոր կողմի ներկայացուցիչը , հաշվի առնելով, որ սույն գործը ներկայացնում է հանրային հետաքրքրություն, միջնորդել է տեսանկարահանել դատական նիստերը, ինչին, սակայն, առարկել է «Շանթի» ներկայացուցիչը: Վերջինս դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով իրեն ժամանակ տրամադրել:Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում