Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Պաշտոնական
5555

Սեպտեմբերի 9-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազգանշան է միացել «Դվին» հանդիսությունների սրահից: Պարզվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ջոկի հրամանատարներից մեկը` ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է սրահի հետնամասի դուռը, մտել է ներս ու սառնարաններում խմիչք է փնտրել: Ռեստորանային համալիրի տնօրենի խոսքով` լուրջ վնաս չի պատճառվել սրահին:Ռազմաբազայի հրամանատարությունը կատարվածի համար ներողություն է խնդրել և պատրաստվում են փոխհատուցել: