Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիների ակցիան վտանգավոր է. Վովա Վարդանով (տեսանյութ)

Հասարակություն
Vardanov

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը վտանգավոր է համարում Ադրբեջանի որոշ քաղաքացիների կազմակերպած ակցիան, որոնք  փախստականներ ներկայանալով որոշել էին այցելել իրենց ծննդավայր Աղդամ։ Դա կարող էր վատ անդրադառնալ Հայաստանի հեղինակության և իմիջի վրա։ «Բաց ձեռքերի հեղափոխություն անող Հայաստանի կառավարությունը կրակում է խաղաղ բնակչության վրա։ Թուրքերը նման մի բան էին հետապնդում։ Ակցիան, եթե լուրջ թիվ մարդկանց հավաքեր, և նրանք մտնեին չեզոք գոտի, բավականին տհաճ միջադեպ կլիներ, երբ հայկական մարտիկները ստիպված կանխարգելիչ կրակ պետք է բացեին»։ Ըստ Վովա Վարդանովի՝ սա կարող էր բարդ հետևանք ունենալ նաև մարտական տեսակետից, որովհետև, ըստ նրա տվյալների, թուրքերը դեռ 15 օր առաջ արձակուրդից կանչել էին զգալի թվով սպաների։ «Զորքերը նստած չէին զորամասերում, այլ դուրս էին եկել դաշտային պայմաններ։ Դրանք կարող էին լինել պլանային նախավարժանքներ, բայց և կարող էին այս ամենն իրար հետ փոխկապակցված լինել։ Չի բացառվում, որ այս ամենը նախապատրաստված լիներ»։