Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ ընդունում «Սասնա Ծռեր» կուսակցությունը. «Սասնա Ծռեր» խմբի անդամ (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը դեմ է նույնանուն կուսակցություն ստեղծելուն: «Ես չեմ մտել գունդ՝ հանուն իշխանության կամ աթոռի: Եղել է հարց՝  հողերը կորցնելու, իմ պահանջը դրա մեջ է եղել, որ էս երկիրը դառա այնպիսին, ինչպիսին 2000 տարի առաջ էր»,-ասում է նա: Հիշեցնենք,  օգոստոսի 23-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին «Սասնա Ծռեր» անվամբ կուսակցություն ստեղծելու եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Թաթուլ Թամրազյանի խոսքով,  ճիշտ կլիներ նախապես ժողով հրավիրել եւ քննարկել հետագա անելիքները: «Որոշ անձինք որոշում են ամեն ինչը, ես այդ պահելաձեւը չեմ ընդունում: Ընդհանուր ժողով չի եղել եւ ոչ ոք իրավունք չունի խոսելու Սասնա Ծռերի անունից»: Թաթուլը նոր իշխանություններից տեսանելի փոփոխություններ է սպասում: «Ես ոչ դեմ եմ այս իշխանությանը , ոչ կողմ եմ, ես չեզոք եմ: Լավ կանեն՝ լավ կանեն, վատ կանեն՝ վատ կանեն, ժողովուրդը իր խոսքը կասի»: Թաթուլ Թամրազյանն այս պահին մի ցանկություն ունի, որ դատական պրոցեսը շուտ ավարտվի:  «Եթե դատում եք՝ դատեք,  եթե չեք դատում, ապա էս թատրոնը թող ավարտեն»: «Սասնա Ծռեր» խմբի անդամն ընդգծում է՝ իրենք ազատության մեջ են, որովհետեւ ժողովուրդն է այդպես ուզել:  «Ես իմ արածի համար պատրաստ եմ նստելու, այլ ոչ թե գնալու ինչ-որ մեկին ասելու շնորհակալություն»: Հիշեցնենք՝ 2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ  Թաթուլ Թամրազյանը «Սասնա Ծռեր» խմբի առաջին վիրավոր անդամներից է: Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու մեջ: Հուլիսի 20-ից   Թաթուլ Թամրազյանն ազատության մեջ է՝ 500 000 դրամ գրավի դիմաց։