Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է իրար բզկտելուց անցում կատարենք. պետք հայտարարվի ընտրությունների օրը» (տեսանյութ)

Քաղաքականություն
40399046_457956404713874_2211016578063925248_n

etqՀՀ  նախագահի խորհրդական Թեվան Պողոսյանի խոսքով արդեն իսկ պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը. «Պետք է հստակեցում լինի, որ իմանանք՝ ուր ենք գնում»: Ըստ նրա, հստակեցում է պետք նաև անցումային արդարադատություն կոչվածի մեջ. «Որոշումներ են պետք, որ հասկանանք՝ ինչպես ենք խնդիրները լուծելու, կոնսենսուս է պետք»: Թեվան Պողոսյանը դրական է համարում վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը. «Ինչ- որ փաստաթուղթ հրապարակվեց, քաղաքական կոնսենսուսի օրինակ էր, պետք է իրար բզկտելուց անցում կատարենք դեպի խնդիրների համատեղ լուծման»: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Թեվան Պողոսյանը նորմալ է համարում այն, որ նախագահը Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին հայատարարությամբ հանդես չի եկել. «Նախագահը սահմանադրության երաշխավորն է, խախտում եղե՞լ է, որ նա խոսեր»: Թեվան Պողոսյանի խոսքով, մարդիկ կլինեն, որոնք իսկապես կմիավորմեն երկրորդ նախագահի հետ. « Եթե կա հայ, որը երազանք ունի, թողեք հասնի երազանքին»: