Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու օր է ինչ նուբարաշենցիները փակել են մայրուղին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
DSC06666դ

Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին երկու օր է ինչ նուբարաշենցիները փակել են՝ պահանջում են աղբավայրի հարցի լուծում։ Տեղացիների խոսքով համաճարակը տարածվում է բնակելի տարածքներով։ Նրանց պահանջը՝ ժամանակավորապես լուծում գտնելն է խնդրին, այն է ՝ հողի շերտով ծածկեն աղբավայրը։ Նուբարաշենցիները հոգնել են այդ գարշահոտությունից և պահանջում են արմատական լուծում խնդրին։ Երեկ քաղաքապետարանի ներկայացուցիչը այցելել է բողոքի ակցիա իրականացնողներին, սակայն իր խոստումը չի կատարել։ Տեղացիները պահանջել են, որ էլ աղբ չբերվի տարածք, մինչև որ ծանր տեխնիկա կբերվի և աղբը կհավաքվի մի կետում։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ կապ հաստատեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և 2018 օգոստոսի 24-ին ժամը 11-ին քաղաքապետարանում տեղի կունենա հանդիպում բնակիչների հետ։ Մանրամամսները՝ տեսանյութում