Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը» ունի 2 թեկնածու

Քաղաքականություն
artak-zeynalyan

«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները առանձնացան  ՔՊ-ից:  «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով:  Այս մասին «Ա1+»-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության  անդամ  Թեհմինա  Վարդանյանը: Դաշինքի  ցուցակը կգլխավորի ՀՀ  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:  «Ելք» դաշինքի մյուս անդամ   «Քաղաքացիական պայմանագիր»–ը հանդես է գալու առանձին:  Նրանց թեկնածուն    դերասան Հայկ Մարությանն է: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը եւս առաջադրել է  ավագանու արտահերթ ընտրությունների իր թեկնածուին՝  Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանին:  Նկատենք, որ արդեն զգալի է ավագանու արտահերթ ընտրություններում մասնակցող կանանց գերակշռող թիվը:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ցուցակը  գլխավորում է    «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանի»-ից առաջադրվել է  Զարուհի Փոստանջյանը,    «Երևանի հանրություն» նախաձեռնության   և «ԳԱԼԱ» կուսակցության կողմից առաջադրված   Անահիտ Թարխանյանը: