Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա կառավարության դիմաց. «ՄՄՄ» ընկերությունը չի վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-4

«ՄՄՄ» ընկերության աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության դիմաց՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձները: «ՄՄՄ» ընկերությունը ստեղծվել է 1997թվականին, զբաղվում է պատուհանների և դռների արտադրությամբ: Աշխատակիցների խոսքով, ընկերությունը երբեք ֆինանսական խնդիրներ չի ունեցել, աշխատել են ամբողջ թափով, նույնիսկ ստիպված են եղել աշխատել երկու հերթափոխով, որպեսզի պատվերները հասցնեն: Ընկերությունն աշխատակիցներին պարտք է 74. 945. 692 դրամ գումար, այն ներառվում է 2015 թվականի ամբողջ տարվա աշխատավարձն ու 2017 թվականի մոտ 2 ամսվա աշխատավարձը: Արմեն Սիրունյանի 1մլն 400հզ դրամ աշխատավարձը չեն վճարել:  «Նույնիսկ չէին թողնում գնայինք ինչ-որ տեղ բողոքեինք: Ասում էին գումարը հիմա կգա, բայց այդպես էլ ոչինչ չէր փոխվում»,-ասում է նա: Աշխատակիցները դիմել են Քննչական կոմիտեին, ոստիկանապետին, բայց հստակ պատասխան չեն ստացել, միայն ուղորդել են դիմել դատարան: Մարդու իրավունքների պաշտպանին եւս դիմել են, պատասխանը չի գոհացրել աշխատակիցներին: «Մարդու իրավունքի պաշտպանն ասաց, որ իրենք մասնավոր հատվածի հարցերով չեն զբաղվում, այլ միայն պետական կառույցներին վերաբերող հարցերով: Նա մեզ չի կարողանում պաշտպանել»,- ասում է Վաչագան Հարությունյանը: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ խնդրին անծանոթ է, ծանոթանալուն պես կապ կհաստատի քաղաքացիների հետ: