440 սփյուռքահայ քայլեց դեպի տուն (տեսանյութ)

440 սփյուռքահայ երիտասարդներ այսօր «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում ոտք դրեցին հայրենիք։

Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման արարողությունը։

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կարեւոր համարեց այն, որ երիտասարդներն իսկապես գտնվում են հեղափոխված նոր Հայաստանում եւ շնորհավորեց բոլորին «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի համար։

«Նախկինում, երբեք միաժամանակ շուրջ 440 մասնակից չեն ընդունել։ Սա մարտահրավեր է, առաջին անգամ է, երբ նման մեծ միջոցառում է իրականացվում եւ կլինեն թերացումներ։ Ըմբռնումով, ժպիտով պետք է մոտենալ դրանց»,- իր ելույթում նշեց նախարարը։

Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ երիտասարդները սիրելու են, գժի պես են սիրելու այս երկիրը։ «Գիտեմ, որ Հայաստան տեղափոխվելու են ծրագրի մասնակիցներից շատերը։ Դուք էստեղ հյուրեր չեք, դուք տան տիրոջ կարգավիճակում եք»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Բացման արարողությունից հետո մասնակիցները կբաժանվեն խմբերի եւ կմեկնեն Հայաստանի պատմության, Երեւանի պատմության եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան։

Մասնակիցների մեծ մասը Ջավախքից է։