Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբխազիայով Ռուսաստան ճանապարհը հնարավոր է բացվի (տեսանյութ)

Քաղաքականություն
20180810_110752

Վրացագետ Արիկ Էլոյանի խոսքով 2012-ին հարևան Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սպասվում էր, որ ռուս- վրացական հարաբերությունները կբարելավվեն, ըստ նրա տնտեսական ոլորտում որոշ փոփոխություններ են եղել. «Ռուսաստանն առաջինն է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով»: Քաղաքական տեսանկյունից երկու երկրների հարաբերությունները բավականին լարված են մնում, վրացագետը օրինակ է բերում Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին ընդլայնումն արևելքում չի հանդուրժի: Ըստ Արիկ Էլոյանի հավանականություն կա, որ Աբխազիայով դեպի Ռուսաստան ճանապարհը բացվի. «Համաձայնությունը կա երկու կողմերի միջև, Վրաստանը ստորագրել է պայմանագիրը, հնարավոր է արդեն այս տարվա վերջում ճանապարհը բացվի, վրացական կողմն էլ հայտարարել է, որ հայերը կկարողանան օգտվել դրանից»: Վրացագետի խոսքով վերջին տարիներին հայ- վրացական համագործակցության զարգացման տեմպը մի փոքր ընկել է. «Ներուժն առկա է, որն անհրաժեշտ է օգտագործել, հայկական թավշյա հեղափոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ, հիմա մթնոլորտը բավականին դրական է»: Վրացագետի խոսքով Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են և չկան հարցեր, որոնք քննարկումների միջոցով հնարավոր չէ լուծել; «Այլ հարց է, որ Վրաստանը դաշնակցային հարաբերություններ ունեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, սա իր ազդեցությունը թողնում է»: